Հնդկաստանի հյուսիսում ընձառյուծը մտել է բնակելի թաղամաս եւ վնասել առնվազն չորս մարդու, մինչ հասցրել են փակել նրան սենյակում։
Ինչպես տեղեկացնում է AP-ը, ընձառյուծը կծել է ռեյնջերին եւ ճանկռել էլի երկու մարդու, երբ նրանք փորձուն էին բռնել նրան ցանցի օգնությամբ։ Գիշատիչը վնասել է առնվազն մեկ բնակչի, որը նրա վրա քարեր էր նետում։ Ընձառյուծին հաջողվել է բռնել, երբ նա մտել է մի տուն, որտեղ էլ նրան փակել են սենյակներից մեկում։





























