Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակի վերջին փուլի` Դոհայի մրցաշարի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով մրցեց Նանա Ձագնիձեի հետ եւ 40-րդ քայլում ստիպեց մրցակցին ընդունել պարտությունը:

Էլինա Դանիելյանը տարավ չորրորդ հաղթանակը եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նրանից 1,5 միավոր հետ են Մարտա Ֆյերոն եւ Մարի Սեբան:

4-րդ տուրում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը: Մրցակիցը Մայա Չիբուրդանիձեն էր: