Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն Ֆրանսիայում կազմակերպված Թուրքիայի օրերի շրջանակներում ելույթներ է ունեցել հայազգի երգիչ Արտո Թունջբոյաջյանի ընկերակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։
Իսլամական մշակույթի ինստիտուտի կողմից Փարիզում կազմակերպված Ռամադանի երեկոները ավարտվել են հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի համերգով, որին բեմում ընկերակցել է հայտնի հայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ կատարել է դրանք տարբեր բեմերում։ Իսկ վերջերս նրան թույլ չտվեցին համերգներով հանդես գալ Ադրբեջանում՝ մեղադրելով, որ Սեզեն Աքսուի երաժշտախմբում կա հայ երաժիշտ։




























