Փետրվարի 26-ի Ուկրաինայում կկայանա «Եվրատեսիլ-2011»-ի ազգային ընտրական փուլի եզրափակիչը։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հիմնական թեկնածուն հայկական արմատներ ունեցող երգչուհի Ջամալան է։ «Իմ մայրը հայուհի է եւ քրիստոնեություն է դավանում, իսկ հայրս՝ մահմեդական Ղրիմի թաթար»,- պատմել է ուկրաինացի աստղը։

Հայերի հետ Ջամալային կապում է ոչ միայն  նրա ծագումը։ Ջազով լրջորեն տարվելը եւ փորձերը արեւելյան երաժշտության ոլորտում որոշել են երգչուհու կարիերայի ուղղությունը։ «Ինձ դաստիարակել է Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Զարեմա Խանումի գործիքավորող Գենադի Ասծատուրյանը»,- ասել է նա։