ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի եւ Սեւանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի եւ մերկասառույցի պատճառով ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթեւեկել միայն անվաշղթաներով:
Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:





























