ԱՄՆ պաշտոնապես դադարեցնում է Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերություները։ Ամերիկյան իշխանությունները մտադիր են նաեւ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի հանդեպ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։
Նրա խոսքով, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի լեգիտիմությունը ակնհայտորեն «մոտ է զրոյին»։ Այն բանից հետո, երբ նա հրամայեց խստորեն ճնշել իր հակառակորդների ելույթները, ինչն էլ բերեց բազմաթիվ զոհերի, նա վերջնականապես կորցրեց ժողովրդի վստահությունը, գրում է Lenta.ru-ն։
Փետրվարի 25-ին ԱՄՆ ավարտել է իր քաղաքացիների տարհանումը Լիբիայից եւ փակել Տրիպոլիում իր դեսպանությունը։





























