Չինաստանը կրճատել է հանցագործությունների թիվը, որոնց համար մահապատիժ է սպառնում: Համապատասխան փոփոխությունները, որոնք քննարկման էին ներկայացվել դեռեւս նախորդ տարվա օգոստոսից, ընդունվել են փետրվարի 25-ին Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովների մշտական կոմիտեի հերթական նստաշրջանում:

Ըստ այդմ, վերանայվել են պատժամիջոցները մի շարք «բռնի բնույթի տնտեսական հանցագործությունների» համար:

Այսպիսով, գնդակահարություն ենթադրող հոդվածների քանակը 68-ից նվազել է 13-ի: Մասնավորապես, վերացվել է մահապատիժը խոշոր կոռուպցիոներների, խաբեբաների, հարկերից խուսափողների, թանկարժեք մետաղների, հազվագյուտ կենդաներին ու մշակութային արժեքների մաքսանենգների, գանձ որոնողների նկատմամբ, գրում է bcm.ru-ն:

Բացի այդ, մահապատիժ չի կիրառվի 75 տարեկանից մեծ մարդկանց նկատմամբ, բացառությամբ առանձնակի դաժանությամբ սպանություն կատարածները: Նախկինում մահապատժից ազատված էին մինչեւ 18 տարեկաններն ու հղի կանայք: Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2011-ի մայիսի 1-ին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Չինաստանը մահապատժի կիրառման ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է գրավում: Այսպես, 2008-ին Չինաստանում մահապատժի է ենթարկվել 1700 մարդ, իսկ 2009-ին՝ 5 հազար մարդ: