Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը եւ  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են:

Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երեւան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում,  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում եւ Արագած գյուղում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանացքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։