Երեւանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ահազանգում է Արզումանյան 10 շենքի վթարային վիճակի մասին: «Այն մուտքը, որտեղ գտնվում ենք, 4-րդ կարգի վթարային է: Փլուզման հավանականությունը մեծ է: Շենքն սկսում է դեֆորմացվել»,-նշել է Դավիթ Խաժակյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա շենք է այցելել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:





























