Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների հիմնական մասն ավարտված է, դրանք իրականացվում են համաձայն ժամանակացույցի եւ կավարտվեն նախատեսված ժամկետում` մարտին: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Արմավիրի մարզ այցելության ժամանակ, որտեղ նա ծանոթացել է Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցել է ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱնդրանիկԱնդրեասյանը:
Ջրանցքը վերակառուցվում է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով: Ծրագրով խնայված 1 մլրդ 400 մլն դրամով ներկայումս իրականացվում են մայր ջրանցքի հողային հունով 7 կմ-անոց հատվածի վերակառուցման աշխատանքները:
Արմավիրի մայր ջրանցքը ոռոգում է 25 հազար հա հողատարածք, եւ Ա. Գեւորգյանը նոր ոռոգման շրջանում աշխատանքերի անխափան կազմակերպման տեսնակյունից կարեւորեց ջրանցքի հնարավորությունների լիարժեք օգտագործումը:





























