60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հինգ հաղթանակների արդյունքում դուրս է եկել ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Վարշավայում Դավթյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Շիրինլիին, ֆրանսիացի Բապտիստ Լեռոյին, էստոնացի Էլնուր Ալիեւին, բրազիլացի Բրենո Ալվեշին, իսրայելցի Արտյոմ Արշանսկում եւ եզրափակիչում կպայքարի բրիտանացի Էշլի Մաքքենզի - չինացի Յունլոնգ Հե զույգի հաղթողի հետո:
66 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտության է մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Անտի Ռինտամակին, ռուսաստանցի Մաքսիմ Կուզնեցովին եւ երրորդ գոտեմարտում կմրցի ֆրանսիացի Դավիդ Լարոսի հետ:
66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը մեկնարկում հաղթել է ավստրիացի Ալեքսանդր Վայշինգերին, սակայն երկրորդ գոտեմարտում տանուլ է տվել ռուսաստանցի Քամալ Խան-Մագոմեդովին:
73 կգ Արտյոմ Բաղդասարյան առաջին գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վասիլե Բրագային եւ դուրս է մնացել պայքարից:
73 կգ Ռոբերտ Վարդանյանը առաջին գոտեմարտում հաղթել է հարավաֆրիկացի Գիդեոն Վանզիլին: Երկրորդ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Պորտուգալիան ներկայացնող Վլադիմիր Օլեյնիկը:




























