Մի շարք գործառույթներ, որոնք այսօր արվում են գյուղատնտեսության նախարարության ներքո, մենք կարող ենք դա արտապատվիրակել ագրարային համալսարանին, որպեսզի մասնագիտական կարողությունները ներառվեն պետական կարեւոր գործառույթների մեջ, երկրորդ, ուսանքղները նաեւ այդ  հետազոտական աշխատանքների հետ առնչվելու հնարավորություն ունենան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առնչությամբ Ագրարային համալսարանի նորանշանակ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ մեր գիտական կենտրոնները պետք է ինտեգրվեն համալսարանի գործունեության մեջ. «Պետք է կարողանանք ագրարային համալսարանը զարգացնել որպես գիտահետազոտական  համալսարան: Մենք նաեւ աշխատանքներ ենք տանում, որ Ագրարային համալսարանը վերաբրենդավորենք եւ դիրքավորենք որպես ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն: Այս համատեքստում նախկինում անջրպետ էր առաջացել գիտական կենտրոնների եւ ուսումնական գործընթացի միջեւ: Առաջիկայում աշխատանքներ կտանենք, որ գիտություն, ուսումնական պրոցես, արտադրություն խորհրդատվական կապը էլ ավելի ամրապնդված լինի»: