Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուսանողական  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անձամբ իրեն դուր է գալիս լեոպարդի կերպարը որպես 2014 թվականի օլիմպիական խաղերի թալիսման, հավելելով, որ օլիմպիադայի խորհրդանիշի ընտրության հարցում կարեւորը մեծամասնության կարծիքն է:

«Լեոպարդը ուժեղ, հզոր, արագ ու գեղեցիկ է»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ Ռուսաստանի բնակիչները փետրվարի 26-ի երեկոյան պետք է ընտրեն Սոչիում 2014 թվականին  կայանալիք օլիմպիական խաղերի խորհրդանիշը: