Կրթության եւ գիտության նախարարությունը ուսուցիչների աշխատավարձերի փոխանցման ձգձգման բողոք չի ստացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե շատ ուսուցիչներ բողոքում են, որ իրենց աշխատավարձը չի փոխանցվում, ձգձգվում է։

«Գանձապետական հաշիվների անցման հետ կապված կային խնդիրներ, ես հատուկ 2 օր առաջ մեր ֆինանսական վարչության հետ եմ խոսել, ինձ ասացին, որ բնականոն գործընթացը գնում է, եթե կան կոնկրետ դպրոցներ, ասեք, մենք առանձնակի ուշադրություն կդարձնենք»,–նշեց նա։