36 տարեկանում քաղցկեղից մահացել է Տոտենհեմի նախկին ֆուտբոլիստ Դին Ռիչարդսը: 2005-ին հիվանդության պատճառով Ռիչարդսն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, որից հետո մարզիչ էր աշխատում Բրեդֆորդ Սիթիի պատանեկան թիմում: Ռիչարդսը Տոտենհեմից բացի խաղացել է նաեւ Սաութհեմփթոնում, Վուլվերհեմփթոնում, Բրեդֆորդ Սիթիում եւ Անգլիայի երիտասարդական հավաքականում: