Վարշավայում ընթացող ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը դուրս եկավ եզրափակիչ: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի հաջողությունը կրկնեց նաեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը կիսաեզրափակիչում հաղթեց մոնղոլացի Միյարաղա Սանյաասուրենին եւ հաղթողի կոչման համար կգոտեմարտի լեհ Պավել Զագրոդնիկի հետ:
Հովհաննես Դավթյանի մրցակիցը եզրափակիչում բրիտանացի Էշլի Մաքքենզին է:




























