Էլինա Դանիելյանը հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Քաթարում ընթացող Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակ շարքի վերջին մրցաշարում բացառիկ արդյունավետությամբ է հանդես գալիս հայ գրոսմայստերը: Այսօր, փետրվարի 26-ին կայացած 5-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով 69-րդ քայլում պարտության մատնեց չինացի Յուհուա Սյուին եւ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մոտակա հետապնդողներին Դանիելյանը գերազանցում է արդեն 2 միավորով:

5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը մոնղոլացի Բատկույագ Մունգունտուուլի հետ պարտիան ավարտեց ոչ ոքի եւ ունի 1,5 միավոր: