Մարտի 17-27 Տաշքենդում տեղի կունենա Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված հինգերորդ միջազգային հուշամրցաշարը:

Առաջնությանը ելույթ կունենա նաև հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Բացի նրանից, հուշամրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Եվգենի Միրոշնիչենկոն (Ուկրաինա), Միխայիլ Ռոյիզը (Իսրայել), Միխեիլ Մչեդիշվիլին (Վրաստան), Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Ֆարրուխ Ամոնատովը (Թաջիկստան), Ռինատ Յումաբաևը (Ղազախստան) և Վիտալի Ցեշկովսկին (Ռուսաստան):

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է Ուզբեկստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: