Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ եւ իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:

Հայտնաբերվել է նաեւ փաթեթավորված լավաշ առանց որեւէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ եւ այլն):

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է:

ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին եւ լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ: