Մոսկվայի 1980թ. օլիմպիական խաղերի թալսիման Միշկայի նկարիչ Վիկտոր Չիժիկովը հայտարարել է, թե Սոչի-2014-ի թալիսմաններից Սպիտակ Արջուկի պատկերը պլագիատ է:
«Այդ սպիտակ արջուկը ամբողջությամբ վերցրել են իմ նկարից. աչքերը, քիթը, բերանը, ժպիտը, ամեն ինչ խաթարված է»,- ասել է Չիժիկովը «Էխո Մոսկվիի» եթերում: «Ես չեմ սիրում, երբ գողանում են, հեղինակը դա հատկապես սուր է զգում»,- հավելել է Չիժիկովը:
Նկարիչը քննադատել է առաջիկա Օլիմպիադայի բոլոր երեք թալիսմանները, ըստ նրա լավագույն թալիսման կլիներ օլիմպիական Միշկան` դահուկային սպառազինությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կազմկոմիտեն որոշում է կայացրել Ձեմռային Օլիմպիական խաղերի թալիսման ընտրել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
Առաջին տեղում Լեոպարդն է` 28 տոկոս, արծաթը ստացել է Սպիտակ արջուկը` 18 տոկոս, իսկ եռյակը եզրափակում է Նապաստակը` 16 տոկոս:




























