Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի Արսենալը Բիրմինհեմի հետ խաղի վերջին րոպեին Օբաֆեմե Մարտինսի խփած գոլի պատճառով զրկվեց մրցանակից: Արսենալի դարպասապահն ու պաշտպանն արեցին հնարավորը, որ գնդակը հայտնվի Մարտինսի մոտ: Բիրմինհեմը նվաճեց առաջին տիտղոսը 1963 թվականից:
Անգլիական լիգայի գավաթ
Եզրափակիչ
Արսենալ - Բիրմինհեմ` 1:2 (1:1)
Վան Պերսի, 39 - Ժիգիչ, 28, Մարտինս, 89





























