Գորիս-Կապան ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են, ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻ նախարարությունից։
Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:



























