Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կազմակերպված հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա մի տարեց թուրք սավան է նետել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Թուրքիայի վարչապետը ելույթ էր ունենում, Հանեֆի Դողան անունով մի տարեց թուրք բղավել է. «Մեր վիճակի համար լուծում գտեք» եւ Էրդողանի ուղղությամբ նետել ձեռքին գտնվող սավանը։
Թուրքիայի վարչապետի թիկնապահները արագ սրահից հեռացրել են սավանը նետողին, իսկ Էրդողանն առանց դադար տալու շարունակել է ելույթը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը փետրվարի 27-ի երեկոյան մեկնել է Գերմանիա, որտեղ նախատեսված է հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Բացի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց, Էրդողանը կիրականացնի Հանովեր քաղաքում կազմակերպվելիք միջազգային CeBIT ցուցահանդեսի բացումը:
Էրդողանը մարտի 1-ին լինելու է Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի թաղման արարողությանը։





























