Ֆլամենգոն նվաճել է Գուանաբարի գավաթը, որի խաղարկությունը Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության առաջին փուլն է: Եզրափակիչում Ռոնալդինյոյի թիմը հաղթել է Բոավիշտային: Միակ գնդակը 71-րդ րոպեին խփել է Ռոնալդինյոն: Խաղից հետո 30-ամյա Ռոնալդինյոն հիշեցրել է, որ իր նպատակը Բրազիլիայի ազգային հավաքական վերադառանալն է:





























