Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե երկրի պատվիրակությունը կլքի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, եթե Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նստաշրջանում իր ելույթում ժխտի Հոլոքոստը:

Գերմանիան ցանկանում է, որպեսզի եվրոպական մյուս երկրները եւս նույն ձեւով արձագանքեն Իրանի նախագահի ելույթին, եթե այնտեղ լինի Հոլոքոստի ժխտում:

Հիշեցնենք, որ այսօր իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 28-ը: