Ներկայումս Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որոնք կողմերից ոչ մեկին չեն պատկանում քանի, որ գործերը դատարանում են: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանեց, որ խոսքը վեճերի մասին է եւ մարդիկ վիճում են այն մասին, թե ում է պատկանում այդ 300 մլրդ դրամը:
«Եվ քանի դեռ վեճը չի լուծվել, այդ գումարը չի կարելի տնտեսության մեջ ներդնել եւ ինչ-որ խնդիրներ լուծել: Հենց այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս արբիտրաժի եւ վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային տարբերակներին»,- հավելեց Փաշինյանը:





























