Գիշերները Վրաստանի գերագույն դատարանի շենքում շրջում է անհայտ մի ուրվական։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 23-ին գրում է վրացական «Վերսիա» թերթը՝ վկայակոչելով դատարանի աշխատակիցներից մեկին։

Ինչպես հաղորդվում է, ուրվականին տեսել են ոչ միայն պահպանության աշխատակիցները, այլեւ գերատեսչության այլ աշխատողներ։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ դատարանի նախագահ Կոտե Կուբլաշվիլին խորհրդակցություն է ակցկացրել աշխատակազմի մի քանի աշխատակիցների մասնակցությամբ՝ խնդրելով նրանց գիշերային հերթապահություն սահմանել։

Ըստ թերթի տվյալների, դա կարող է լինել ֆինանսների նախկին նախարար Իուզա Կոբախիձեի ուրվականը, որը կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էր 1979 թվականի հոկտեմբերի 11-ին եւ դատապարտվել մահապատժի։