Շախմատի ավանդական Amber մրցաշարը, որն այս տարի կանցկացվի 20-րդ անգամ կլինի վերջինը: Այն այլեւս չի անցկացվելու: Մարտի 11-ից 25-ը Մոնտե Կառլոյում կայանալիք մրցաշարին կմասնակցի նաեւ Լեւոն Արոնյանը:

Մասնակիցների կազմը.

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վուգար Գաշիմով (Ադրբեջան), Անիշ Գիրի (Հոլանդիա):

Մրցանակային հիմնադրամը կլինի 227 հազար եվրո:

Մրցաշարը բացառիկ է մրցակարգով: Մասնակիցներն առաջին շրջանում մրցում են արագ, իսկ երկրորդում` կույր շախմատի կանոններով: