2019-ին Հայաստանի սպառողների համար բնական գազի սակագների բարձրացում չի լինի: Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  պատգամավորներին հարցերին: 

Նրա խոսքով՝ պետությունը գազ չի գնում:  «Ռուսաստանից  գազը   գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի ներքին սպառողների հետ: Մենք հայտարարել ենք, որ 2019-ին սակագների բարձրացում չի լինի: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ բանակցություններին, ապա դրանք մեր շահերի շրջանակում են անցկացվում», - ասաց Փաշինյանը:

Ընդ որում նա ընդգծեց, որ հարկավոր է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում  բարձրացնել կառավարման արդյունավետւթյունը եւ քննարկել ապտիպալացման հարցը: