2018թ.-ին Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով: 

Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության  «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը եւ պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:

«Հաճախորդի համար կարեւոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան եւ ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ  զարգացման   համար: 2018թ.-ի արդյունքներով Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ.-ին բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ ՀՀ դրամ: