Փետրվարի 15-ին Տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ստորագրվեց տվյալ կառույցին առընթեր Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարցերով խորհրդի ստեղծման մասին հուշագիր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի ձենարկատիրական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կընդգրկվեն Տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարցերով խորհրդի կազմում:





























