Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության ինստիտուտ չկա: Այս մասին փետրվարի 15-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ սա լուրջ բացթողում է, որը հանգեցնում է նրան, որ լրատվամիջոցները երբեմն չեն կարողանում պետական մարմիններից տեղեկություններ ստանալ: «Սա արտահայտվում է լրատվամիջոցի հարցմանը ուշ պատասխանելով կամ որեւէ փաստաթղթի տրամադրման մերժմամբ, ոչ ամբողջական ծավալով տրամադրմամբ»,- նշեց նա:

Դոյդոյանը շեշտեց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հատուկ ինստիտուտ ստեղծել, որը կարող է ներկայացնել լրատվամիջոցների շահերը: «Կարող է այդպիսի ինստիտուտ ստեղծվել, օրինակ, օմբուդսմենին առընթեր: Հատուկ բաժինը կարող է զբաղվել լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության հարցերով: Սա կարող է հանգեցնել պետական մարմինների զսպվածությանը, ինչպես նաեւ լուրջ հետաքննություններ անցկացնող լրագրողների թույլ կտա ծանոթանալ փաստաթղթերին եւ այն ժամկետում, ինչպես նախատեսված է օրենքով»,- հավելեց ՀԿ ղեկավարը: