Սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունենալու համահնչակյան կենտրոնական վարչության 19-րդ համագումարը։ Համագումարի քննարկման օրակարգում են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂՀ հարցի կարգավորմանն առնչվող հարցեր։

Սպասվում է, որ այդ հարցերի վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ կհնչեն, չի բացառվում, որ որոշում կայացվի կենտրոնացնել ողջ աշխարհի հնչակյանների ուժերն ու կարողությունները, և բողոքի լայնածավալ գործողություններ սկսվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Համագումարին Սփյուռքից կժամանեն 60-70 պատվիրակներ, որոնց թվում կլինեն Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ, լոբբիստական կառույցների ղեկավարներ։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը անդամակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին: