ՀԺԿ մամուլի քարտուղար եւ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը մեկնել Շվեդիա` մշտական բնակության: Կուսակցության քաղխորհրդի անդամների հավաստմամբ, նա Շվեդիա է տեղափոխվել՝ ելնելով ընտանեկան դրությունից:

Ներկայումս դեռ որոշված չէ, թե ով է Ռ. Խաչատրյանին փոխարինելու կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնում: Ինչ վերաբերում է քաղխորհրդի անդամությանը, ապա այդ հարցը կլուծվի կուսակցության համագումարի ժամանակ: