Այսօր դանիական Հերնինգ քաղաքում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցամարտը։ Հայաստանի հավաքականը կներկայացնի Սուրեն Մարկոսյանը (74 կգ), որը 1/16-րդ ազրափակիչում կփորձի հաղթահարել վրաց մարզիկ Գելա Սագիրաշվիլու դիմադրությունը։
Բացի այդ, այսօր գորգ դուրս կգան նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, սակայն նրանց մեջ չեն լինի Հայաստանի ազգային թիմի մարզուհիները։
Նշենք, որ երեկվա օրը նույնպես անարդյունք էր մեր ըմբիշների համար։ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Առաքելյանը 1/4-րդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի Զալիմհան Հուսեյնովին։ Վերջինս էլ, իր հերթին, եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Բեստկ Կուդուխովին։ Իսկ Առաքելյանը չի կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Բրոնզե մեդալներ են նվաճել Դիլշոդ Մանսուրովը (Ուզբեկստան) եւ Վասիլի Ֆեդորիշինը (Ուկրաինա)։
Մեր մարզիկների «բախտը չի բերել» եւ քաշային այլ կարգերում։ Հարություն Ենոքյանը (84 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ) դուրս են մնացել պայքարից արդեն իսկ սկզբնական փուլերում։ Իսկ մրցանակակիրներ են դարձել.
84 կգ քաշային կարգում՝ 1. Զաուրբեկ Սոխիեւը (Ուզբեկստան), 2. Ջակոբ Հերբերտը (ԱՄՆ), 3. Իբրահիմ Ալդատովը (Ուկրաինա) եւ Շարիֆ Շարիֆովը (Ադրբեջան)։
120 կգ քաշային կարգում՝ 1. Բիլյալ Մախովը (Ռուսաստան), 2. Ֆարդին Մասումին (Իրան), 3. Իոաննիս Արզումարիդիսը (Հունաստան) եւ Թերվել Դլագնեւը (ԱՄՆ)։




























