Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն նշանակել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար: Վերջին 4 տարիների ընթացքում նա ինքն էր զբաղեցնում այդ պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի երկրի վարչապետը հայտարարել է, որ նշանակել է տրանսպորտի նախարար Իսրայել Կացին որպես Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնակատար մինչեւ ապրիլին կայանալիք ընտրությունների ժամանակ նոր կառավարության ձեւավորումը:

Ավելի վաղ Քնեսեթի մի խումբ պատգամավորներ հայց էին ներկայացրել Գերագույն դատարան՝ դժգոհելով, որ Նետանյահուն ինքն է զբաղեցնում մի քանի նախարարական պաշտոններ:

Ներկայումս երկրի վարչապետը կատարում է նաեւ պաշտպանության եւ առողջապահության նախարարների պարտականությունները:

Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայել Կացը համարվում է Նետանյահուի հետնորդը: Նա «Լիկուդ» կուսակցության առաջնորդներից մեկն է եւ հայտարարում է, որ առաջադրելու է իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնի համար Նետանյահուի հրաժարականից հետո: