Անհայտ անձը կախել էր Ռուսաստանի դրոշը բրիտանական Սոլսբերի քաղաքում Սուրբ Կույս Մարիամ եկեղեցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական Spire FM ռադիոկայանին:

Ըստ ռադիոկայանի տեղեկությունների՝ դրոշը նկատել էին կիրակի՝ փետրվարի 17-ին՝ վաղ առավոտյան: Ենթադրվում է, որ գիշերը անհայտ անձը բարձրացել էր եկեղեցու վրա տեղադրված փայտամածի վրա դրոշը կախելու համար:

«Ես կարծում եմ, որ տեսել եմ մարդուն, որը կախել է այն (դրոշը – խմբ.), երբ անցնում էի եկեղեցու կողքով ժամը 6.30-ին աշխատանքից տուն վերադառնալիս»,-հայտնել է տեղի բնակիչներից մեկը:

«Բարեբախտաբար այն (դրոշը – խմբ.) արդեն հանվել է. ինչպիսի հիմար արարք է, որը ծաղրում է անցյալ տարի Սոլսբերիում տեղի ունեցած լուրջ իրադարձությունները»,-նշվում է Սոլսբերիի շրջանի պատգամավորի թվիթերյան գրառման մեջ:

2018 թվականի մարտի 4-ին թունավորել էին Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին, որն ավելի վաղ ՌԴ-ում դատապարտվել էր պետական դավաճանության համար, եւ նրա դուստր Յուլյային, որը հրահրել էր միջազգային սկանդալ: Լոնդոնը համարում է, որ А234 նյութի միջոցով Սկրիպալներին թունավորելու մեջ ներգրավված է Ռուսաստանը, իսկ Մոսկվան դա կտրականապես հերքում է: