Կիրակի՝ Բարձր նորաձեւության շաբաթի ընթացքում, կլիմանայան փոփոխություններ առաջացնող «անկայուն» արդյունաբերության դեմ պայքարով ակտիվիստները փակել են փողոցները, հաղորդում է Press Association-ը:
Ավելի քան 100 մարդ է միացել խմբին («Անհետացման դեմ պայքար»), որը կոչ է անում նորաձեւության ապրանքանիշերին «զբաղվել համընդհանուր բնապահպանական արտակարգ իրավիճակով»:
Ցույցերը սկսվել էին առավոտյան՝ Վիկտորյա Բեքհեմի ցուցադրության ժամանակ, Թեյթ բրիտանական պատկերասրահի մոտ, որից հետո ակտիվիստները փակել էին փողոցները՝ խոչընդոտելով Բարձր նորաձեւության շաբաթի հյուրերին հասնել նպատակակետին:
Այնուհետեւ ցուցարարների ավելի մեծ խումբ շարժվել է դեպի անգլիական մայրաքաղաքի կենտրոն՝ փակելով բազմաթիվ փողոցներ եւ ձեռքերում պահելով «Կյանքի համար պայքար» գրությամբ պաստառներ:





























