Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության սահմանադրական հանձնաժողովի երկրորդ մասը չի ներկայացնում սիրիայի ժողովրդին, այլ ներկայացնում է Թուրքիայի տեսակետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով սիրիական հեռուստատեսության եթերում ՍԱՀ-ի առաջնորդի ելույթին:
ՍԱՀ-ի սահմանադրական հանձնաժողովը ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի ժամանակ, որը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարին:
Սիրիայի նախագահի խոսքերով՝ հանձնաժողովում Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են սիրիական պետության եւ ժողովրդի մեծ մասի տեսակետը:
Նա նշել է, որ Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունները, որոնք մեկնարկել էին 2012 թվականին Ժնեւում, արդյունքի չեն հասել ՍԱՀ-ի թշնամի երկրների քաղաքականության պատճառով: «Մեր թշնամի երկրները համառորեն խանգարում են ցանկացած գործընթացին (կարգավորման – խմբ.), եթե անգամ այն լուրջ է Սոչիում եւ Աստանայում կայացած հանդիպումների նման, որոնք առնվազն դրական էին եւ հաջողված »,-ընդգծել է Ասադը:
Սիրիայի նախագահն իր ելույթում անվանել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանին «Ամերիկայի մանր ծառա»:





























