Գորիլլա-ոստիկանի հանդերձանքով ավստրալացի կինն օգնել է բռնել իրավախախտին, որն այգում հետապնդում էր կանանց, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The West Australian-ին:

Նշվում է, որ նա ցուցադրում էր իր մարմնի մասերը եւ վախեցնում ավստալացի կանանց: Տղամարդը, որպես կանոն, երթեւեկում էր հեծանիվով:

«Ես շատ էի տխրել՝ իմանալով, որ մյուս կանայք նույնչափ վախեցել էին»,-ասել է կինը՝ չցանկանալով նշել իր անունը:

Ըստ պարբերականի տվյալների՝ նա երեք օր շարունակ այգում էր եւ հավաքագրել էր տեղեկություններ նրա մասին, այնուհետեւ տրամադրել դրանք ոստիկանությանը: Գորիլլայի հանդերձանքն անհրաժեշտ էր, որպեսզի իրավախախտը չճանաչեր նրան: