Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ իր երկիրը սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար: Հակառակը. Իրանը «ԱՄՆ-ի համար հեռանկար է»:

Խոսելով Բարաք Օբամայի մասին, Իրանի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է շատ փոփոխություններ կատարի Աֆղանստանի, Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ քաղաքականության մեջ: Այդ դեպքում, ըստ Ահմադինեջադի, հանձինս Իրանի՝ Ամերիկան «ձեռք կբերի բարեկամ»: Միաժամանակ Իրանի ղեկավարը հրաժարվել է մանրամասն պատմել, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահի մասին: «Դա ի՞նչ է, IQ-ի թե՞սթ է»,- ի պատասխան հարցի արձագանքել է նա: