ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել պատժել NBC հեռուստաալիքին ու Saturday Night Live շոուին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով MediaIte-ին:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել էր «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուն եւ NBC հեռուստաալիքը «Այդ հիանալի Թրամփը» հոլովակի համար, որում նմանակել էին քաղաքական գործչին:

Ամերիկայի առաջնորդի խոսքերով՝ հեռուստաալիքի գործունեությունն անհրաժեշտ է ստուգել, քանի որ դա «չի կարող օրինական լինել»…

«Այդ հիանալի Թրամփը» մանրապատումը հայտնվել էր «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»-ի սուրբծննդյան թողարկման մեջ: Ըստ սյուժեի՝ Կլարենս անունով մարդն իջնում է Ամերիկայի առաջնորդի մոտ երկնքից: Նա ցույց է տալիս՝ ինչպիսին կլիներ կյանքն ԱՄՆ-ում, եթե Թրամփը չդառնար նախագահ: