Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել է, որ բրիտանացի պրոֆեսորների շարքում հարկավոր է ավելի շատ սեւամորթ կանանց ընդգրկել «գունատ եւ ոչ թարմ» տղամարդկանց փոխարեն, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Լոնդոնի համալսարան այցի ժամանակ աշխատակիցները Մարքլին պատմել են, որ բուհում հիմնականում սպիտակամորթներ են:
«Աստված իմ», — բացականչել է Մարքլը:
Դրանից հետո Մարքլը նշել է, որ հարկավոր է «ապագաղութացանել» ուսումնական ծրագիրը՝ կայսրության ժառանգությանը եւ ռասիզմին դիմակայելու համար: Սասեքսի դքսուհին առաջարկել է երկրի բուհերում ավելացնել սեւամորթ կանանց թիվը սպիտաակամորթ տղամարդկանց փոխարեն:




























