ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը եւ գտնվում է խորը ճգնաժամում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ-ն դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը: Օրինակ՝ մեր նախագահը նախագահ է, անում է այն, ինչ ասում է եւ նա այնպես է անում, որ ուրիշներն անեն այն, ինչ նա ասում է: ԱՄՆ-ն խոր ճգնաժամում է, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնքց միջով նրանք անցնում են, բայց մենք նաեւ անհաբերությամբ սպասում ենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայից դուրս բերել զորքերը:
2014 թվականից ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Սիրիայում եւ Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են իրականացնում, ընդ որում գործում են առանց երկրի պաշտոնական իշխանությունների համաձայնության: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր զորքերի դուրս բերման մասին՝ առանց վերջնական ժամկետների հստակեցման:




























