Պարտատոմսերի հերթական տրանշը  թողարկվելու է փետրվարի 20-ին ՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։

Բանկի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով IDBank-ի պարտատոմսերն աչքի են ընկնում բարձր պահանջարկով, եւ հաճախորդները սովորաբար սպասում են ամեն հաջորդ տրանշի թողարկմանը։ «IDBank-ը 2018 թ․-ի դեկտեմբերին իրականացրեց 1-ին տրանշի պարտատոմսերի մարում, իսկ տարեսկզբին 6-րդ թողարկման պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային Բորսայում։ Բանկը մինչեւ օրս թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ IDBank-ը շարունակում է ակտիվ գործունեությունը պարտատոմսերի հայաստանյան շուկայում՝ հաճախորդներին հնարավորություն տալով ստանալ առավել բարձր եկամուտ եւ դիվերսիֆիկացնել ներդրումները»,- իր խոսքում նշել է Բանկի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա»- ում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 20.02․2019թ.-ից մինչեւ 15.05.2019թ.-ը IDBank-ի  ցանկացած մասնաճյուղում։

Նշենք նաեւ, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ազդագրի գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/93Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է IDBank-ի պաշտոնական կայքէջում www.idbank.am  հասցեով։