Գնացքը հարվածել է Շնող գյուղի մի բնակչուհու:

Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին Լոռու մարզի Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանի միավորումից ստացված տեղեկության համաձայն` ժամը 19.30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 1928 թ. ծնված Վարդուշ Բոշյանին:

Տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է: