Ֆուտբոլի Իտալիայի C սերիայի առաջնության Ֆոջա - Ջելա հանդիպման դրվագներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ կմտնի որպես անարդար խաղի բացառիկ օրինակ: Ֆոջայի վնասվածք ստացած ֆուտբոլիստին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տալու համար Ջելայի ֆուտբոլիստները գնդակը հանել են խաղադաշտից, սակայն Ֆոջայի ֆուտբոլիստները գնդակը չեն վերադարձրել, անմիջապես եզրից նետում են կատարել, արագ գրոհ են կազմակեպերլ եւ գրավել են մրցակցի դարպասը: Այդ գոլի շնորհիվ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: Գոլից հետո խաղադաշտը վերածվել է ռինգի:




























