Նյու Յորքի հռչակավոր Madison Square Garden-ի կորտերում կայացավ Tennis Night in America թենիսի երեկոն, որին մասնակցեցին 20-րդ դարի ուժեղագույն թենիսիստներ Փիթ Սամփրասը, Անդրե Աղասին, Իվան Լենդլը եւ Ջոն Մաքինռոյը:

Առաջին խաղում հանդիպեցին Սամփրասն ու Աղասին: Մեծ Սաղավարտի 14-ակի հաղթող Սամփրասը հաղթեց 6:3, 7:5 հաշվով:

Այնուհետեւ կորտ դուրս եկան Լենդլն ու Մաքինռոյը: 6:3 հաշվի ժամանակ Մաքինռոյը ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել խաղը: Վնասվածքը նա ստացել էր նախավարժանքի ժամանակ:

Լենդլը Մաքինռոյին առաջարկել է մեկ տարի հետո դարձյալ հանդիպել Նյու Յոքրի կորտում եւ խաղալ փայտե ռակետներով, ինչպես իրենց պորֆեսիոնալ կարիերայի տարիներին: