ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը դատարանի առջեւ կկանգնի Instagram-ում գրառումների համար, որնք իր գործով զբաղվող դատավորի հանդեպ սպառնալիքներ են պարունակել՝ հայտնում է Reuters-ը։
Դատավոր Էմի Բերման Ջեքսոնը հայտարարել է, որ Սթոունը պետք է նշի այն պատճառները, որոնց համար նրա գրառումները խախտել են գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները։
Սթոունն իրեն մեղավոր չի ճանաչել Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու, հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում խոչընդոտներ ստեղծելու եւ վկաների վրա ճնշում գործադրելու հարցում։





























