Աշգաբադում ավարտվել է Թուրքմենստանի նախագահի գավաթի ավանդական խաղարկությունը:
17-րդ անգամ անցկացված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում հանդիպել են Կապանի Գանձասարն ու Աշգաբադի Ալթըն Ասըրը: 2:1 հաշվով հաղթել են դաշտի տերերը: Երկրորդ գնդակը Թուրքմենստանի փոխչեմպիոնը խփել է 11 մետրանոցից: Երկրորդ մրցանակից բացի Գանձասարը ստացել է նաեւ 10 հազար դոլար:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արթուր Քոչարյանը, իսկ լավագույն դարպասապահ` դարձյալ Գանձասարի ներկայացուցիչ Լեւան Բուբուտեյշվիլին




























